▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում»

«Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքն ընդամենը լրագրողի արած արտահայտությունների մասին է», ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Կիսելյովի հետ կապված սկանդալը։

«Մենք Երևանից միշտ լսել ենք, որ Հայաստանը հանձնառու է խոսքի ազատությանը և որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն այն դարձրել է իր համար առաջնահերթություն»,- նշել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

***

Մոսկվան բացասաբար է վերաբերվում, այսպես կոչված, ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, սահմանին շարունակվում են փոխհրաձգությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում եվրոդիտորդների ներկայության հնարավոր երկարաձգման հարցին։

«Այն օտար մարմին է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Եթե առաքելությունն այդքան համառորեն ուղղված է կայունությանը, ապա ինչո՞ւ նրա մանդատը երկարաձգելու որոշման ժամանակ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, որը էապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ։

***

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված եռակողմ աշխատանքային հանձնաժողովը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հակառակը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն իրավասություն և ինքնիշխանություն այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more