▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկասկած, բարդ է լինելու... Հենրիխ Մխիթարյան

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նոր թիմ տեղափոխվելու, ինչպես նաեւ հաջորդ մրցաշրջանում ունեցած նպատակների մասին:

«Հիանալի հնարավորություն է «Բորուսիայից» հետո խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այն մեծագույն ակումբներից է աշխարհում: Երջանիկ եմ լինել այստեղ ու երջանիկ եմ խաղալ այս թիմի համար: Կփորձեմ անել առավելագույնն օգնելու թիմին հաղթել խաղերում:

Պատրաստվում ենք ամեն ինչ անել հաջորդ մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար: Անկասկած, բարդ է լինելու, սակայն լավ կնախապատրաստվենք, այնուհետեւ կտեսնենք, թե ինչ կլինի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

Աղբյուրը՝armsport.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more