▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլիին Մալաթիայի ծիրան են ուղարկել

Թուրքիայի իշխող կուսակցության՝ Մալաթիայից ընտրված պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը ծիրան է ուղարկել Հոլիվուդ: Մայիսի 21-ին այս մասին հայտարարել է պատգամավորը: Ինչպես փոխանցում է esyes.am-ը, այս մասին գրում է hurriyetdailynews.com-ը:

Մալաթիայի ծիրանը Օզը հասցեագրել է կրծքագեղձի հետվիրահատական շրջանում գտնվող դերասանուհի Անջելինա Ջոլիին: Մալաթիայի ծիրանով ծանրոցը նա ուղարկել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարան և հույս հայտնել, որ այն կհասնի դերասանուհուն, որը նաև ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով բարի կամքի դեսպանն է։ «Դերասանուհուն մաղթում եմ ապաքինում: Նաեւ ցանկանում եմ մարդկանց հիշեցնել բանջարեղենի եւ մրգերի օգտակարության մասին»,- ասել է պատգամավորը:

Ըստ պատգամավորի` ծիրանը բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի, այդ թվում՝ նվազեցնում է քաղցկեղի, ինչպես նաև լյարդի ու սրտի հիվանդությունների հավանականությունը:

Հիշեցնենք, որ դերասանուհի Անջելինա Ջոլին կրծքագեղձի կրկնակի հեռացման վիրահատություն է տարել: Այս մասին դերասանուհին բարձրաձայնելով ցանկացել է, որ աշխարհում նման խնդիրներ ունեցող կանայք համարձակ կերպով վաղ վիրահատություններին համաձայնեն՝ հնարավոր քաղցկեղը կանխելու համար։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more