Համացանցում շրջանառության մեջ է դրվել հերթական հոլովակը, որի գլխավոր հերոսները վերստին ոչ անհայտ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդներն են: Երկարաշունչ հոլովակը հագեցած է ծանր մեղադրանքներվ` հասցեագրված վերոնշյալներին: «Անժելա Սարգսյանն, անշուշտ, անառակ անդամն է «Կյանքի խոսք» աղանդի, որի պարագլուխն է Արթուր Էդուարդի Սիմոնյանը»,- հնչում է կնոջ ձայնը կադրից դուրս և խոստանում, թե կներկայացնի 11 փաստ, որոնք ապացուցում են որ Անժելա Սարգսյանը, իրոք, «Կյանքի խոսք»-ի երկարամյա, հավատարիմ և վստահելի անդամն է: Սրա հետ մեկտեղ վստահեցվում է, թե կբացահայտվի «Կյանքի խոսք»-ի, Արթուր Սիմոնյանի ու Անժելայի իրական դեմքը: «Աստծո Դատը ընդդեմ Արթուր Սիմոնյանի՝ պոռնիկներին և շնացողներին իր աղանդի մեջ ներքաշելու համար»,- հնչում է սարսափազդու սպառնալիքը: «Թե հնչեցված մեղադրանքները և թե YouTube-ում հայտնված տեսանյութը կատարյալ հիմարություն է, որով փորձ է արվում վարկաբեկել, նսեմացնել Ա. Սիմոնյանի հեղինակությունը»: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի քարտուղար Արմեն Լուսյանը: Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ չէ և երբևէ չի էլ եղել: «Պետք չէ մարդկանց կատարած անընդունելի արարքները բարդել նրանց կրոնական հայացքների, պատկանելիության վրա: Եթե Անժելա Սարգսյանը սխալ է թույլ տվել, դա չի նշանակում, որ պատճառը կարող են հանդիսանալ կրոնական հայացքները: Կամ եթե ուրիշ մեկն է սխալ թույլ տվել, ուրեն ի՞նչ, ասենք, որ Հայ առաքելական եկեղեցի՞ն է մեղավոր»,- ասաց է Ա. Լուսյանը:
ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, «Կյանքի խոսքի» և նրանց «երերուն» կապի մասին. ՎԻԴԵՈ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


