▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեւակայության մեջ եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում եւս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը:

5-րդի դասագրքում Մաթեմյանների ընտանիքը՝ ծնողներ Ադին եւ Բուդին, զավակներ Գուդին, Դուբին եւ Եգին ոչ այնքան երեխաներին են ուրախացնում, որքան ծնողներին նյարդայնացնում։ Ծնողներից մեկն ասաց, որ դիալոգներն ու իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են, անհեթեթ են։ Օրինակ․ «Մոկին ասաց, որ 3 օրում 2 կգ մանդարին է կերել, ես էլ ասացի, որ 2 օրում կարող եմ 3 կգ մանդարին ուտել»: «Ուսուցիչը մի անգամ պատմեց, որ կրեմով տապակած մանդարին է կերել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more