▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհավես ֆուտբոլ մեր տղաների «կատարմամբ»

footballcity.am: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Ալբանիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման սկզբնամասում մեր հավաքականի տղաներն ապավինում էին հեռահար հարվածներին, սակայն Մարկոսի և Գևորգ Ղազարյանի հարվածներն ուղիղ դարպասապահի վրա էին: Հանդիպման 21-րդ րոպեին աջ եզրից կատարված փոխանցումից հետո պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Վալդետ Ռաման անդրադարձի օգնությամբ բացում է խաղի հաշիվը: Բաց թողած գոլից հետո տարածքային առավելությունն ամբողջովին անցնում է մեր կողմը, սակայն գրոհի վճռորոշ մասում պակասում էին վերջին փոխանցումները, իսկ հեռահար հարվածներն անհաջող էին: Մրցակիցը, հակագրոհների ժամանակ, շարունակում էր ապավինել աջ եզրով ճեղքումներին: Լևոն Հայրապետյանի եզրը բավականին դյուրանցանելի էր մրցակցի համար: Ալբանիայի ընտրանուն հաջողվում է «քնեցնել» խաղը և այսպես մինչև առաջին խաղաեսի ավարտ… 2-րդ խաղակեսի հենց մեկնարկում Գևորգ Կասպարովը խաղադաշտ դուրս եկավ Ռոման Բերեզովսկիի փոխարեն: Մեր պաշտպանները 2-րդ խաղակեսում էլ շարունակում էին աչքաթող անել մրցակցի հարձակվողներին, սակայն վերջիններս հապաղելու պատճառով չէին կարողանում նպաստավոր դիրք դուրս գալ: Տպավորություն էր ստեղծվում, որ ընթանում է 1-ին խաղակեսը, քանի որ մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն փորձում նոր գործողություններով աչքի ընկնել: Հանդիպման 59-րդ րոպեին Մարկոսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արթուր Սարկիսովը: 67-րդ րոպեին փոխարինման մտած Կաչայի՝ հեռու տարածությունից կատարած ուժգին հավածը դիպուկ էր՝ 0:2: Այս գոլը ավելի վստահ դարձրեց դաշտի տերերին և այդիսկ րոպեից խաղը, կոպիտ ասած, ավարտվեց մեզ համար: Տիրելով կենտրոնին՝ ալբանացիներն անգամ հակագրոհելու հնարավորություններ չէին տալիս մեր հավաքականի ֆուտբոլիստներին: Բազում փոխարինումներ, որոնք ոչ մի ազդեցություն չէին թողնում խաղի ընթացքի վրա: Վերջ. մրցավարը ի ուրախություն, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և երկրպագուների, վերջ է տալիս մի հակասական խաղի, երբ մրցակցի կարգապահությանը մենք պատասխանեցինք անհավես, անփույթ ու անկազմակերպ խաղով…

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more