▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգրագիտությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հեռուստաընկերությունների բացարձակ մեծամասնությունը նորություններ չի հաղորդում, դրանց անվան տակ «2-րդ թարմության»՝ երեկվա լուրերն է հայտնում՝ «պաշտոնական սոուսով»։ Իբր մշակույթ տարածող, հանրությանը կրթող շատ հեռուստաընկերություններ կան, ՔՊ-ական իշխանությունը մտադրվել է «Շողակաթը» զրկել ֆինանսավորումից։ Անգրագիտությունը, գռեհկությունը, անճաշակությունը եթերից թափվում է հեռուստադիտողների գլխին։ Երեկ՝ հոկտեմբերի 5-ին «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերությունը ցուցադրեց ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության «Յուվենտուս»-«Միլան» խաղը, էկրանին գրված էր՝ 16+։ Այդ խաղի մեջ ի՞նչ էրոտիկ կամ այլ տեսարաններ կան, որ 16 տարեկանից ցածր տարիք ունեցողներին արգելված էր դիտել այն։ Սովորական անփութություն՝ հեռուստաընկերության աշխատանքում։ ՏՎ-ներով ցուցադրվող ֆիլմերում զուգահեռ ընթացող հայերեն թարգմանությունները շատ անգրագետ են։ Երեկ հեռուստաընկերություներից մեկը խորհդային ֆիլմ էր ցուցադրում 1941-45թթ․ պատերազմի մասին, խորհրդային զինվորը դիմեց կապիտանին, էկրանին գրվեց՝ պարոն կապիտան։ Այդ հեռուստանկերությունում թարգմանության տեքստերի կենդանի խմբագիր չունե՞ք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more