▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգաղափար գողապետությունները սկսում են արագ քայքայվել, երբ համակարգը խժռում է գողերի թալանածը...

Կրկին Կասպարովը փայլում է իր համարձակ մտքով: Պուտինի ճակատագիրը ոչնչով չի տարբերվելու աշխարհի մյուս մոլագար բռնակալներից, որոնք անձնական հիվանդ ամբիցիաների պատճառով, դառնում են փորձանք առաջին հերթին սեփական ժողովրդի գլխին: Երբ երկրի վիճակը դառնում է կործանարար, մեծանում է հետևյալ տարբերակներից մեկի հավանականությունը՝ պալատական հեղաշրջում, բռնապետի թունավորում, հանկարծամահ, նախօրոք ախտորոշված դիագնոզներից մեկի արագ զարգացում և այլն...

Մի խոսքով, եթե միլիարդատերերը կորցնում են իրենց ունեցվածքի 60-70 տոկոսը, իսկ ժողովուրդը հասնում է աղքատության դուռը, երեխաներն անգամ սկսում են հասկանալ, որ երկրի գլուխը հինադ է: Ռուսաստանում փտաղտ է սկսվում, նույն բանը տեղի է ունենալու փտաղտի «զոնում» մնացած գաղութներում: Մեզանից է կախված, թե մենք ինչպես դուրս կգանք այս արհավիրքի տակից...

Հ.Գ.

Ի միջայլոց մեր դրածո երեք նախագահների ասպարեզից անհետանալն էլ է պայմանավորված նման մտահոգություններով: Միայն իրենք լավ գիտեն իրենց գործած հանցանքների ծանրությունը, որոնց թելերը տանում են Կրեմլ: Այնպես, որ նման խառը իրավիճակներում տերերը նաև սկսում են «մաքրել» օգտագործված գործիքների հետքերը...

 

Արմեն Զատիկյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more