▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անընդհատ սիրահարվում էի և հիասթափվում». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր դեռ 2015-ի մի հրապարակումով։ Այդ ժամանակ Սոսը գրել էր.  «Մի շրջան կար իմ կյանքում, որ ես անընդհատ սիրահարվում էի և որոշ ժամանակ անց հիասթափվում։ Ես դա անվանում եմ ճանաչողության և Էգոի շրջան։

Հետո եկավ մի շրջան , երբ չէի սիրահարվում, որ հանկարծ կրկին չապրեմ հիասթափության այդ ցավոտ զգացումը։ Ես դա անվանում եմ պաշտպանողության և վախերի շրջան։

Հետո եկավ մի փուլ երբ միայն հիասթափվում էի։Այդ փուլը ես անվանում եմ կյանքի փորձի և դիմադրողականության փուլ։

Հիմա ես ապրում եմ մի շրջան , երբ միայն սիրահարվում եմ ու չկա հիասթափություն։ Ես դա անվանում եմ հասունության և ուրախության փուլ։

Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ , ինչպիսին որ կա կյանքում ։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»։

Այժմ, անդրադառնալով տարիներ առաջ արված իր հրապարակմանը, դերասանը նշել էր. «Տենց էլ չեկավ»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more