Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը: Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ: Վերջին օրերին այդ հակասությունները հասել են գագաթնակետին: Ինչպես կդասավորվի Հ. Քոչարյանի հետագա կարիերան, առայժմ դժվար է ասել: Թերթը նկատում է, սակայն, որ մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում էր` ընտրողների թվի էական աճերի մասին:
Անձնագրայինի պետին ազատել են փոխոստիկանապետի հետ լարված հարաբերությունների պատճառո՞վ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


