▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագրային համակարգում քաոս է. ուշագրավ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։

Փաստացի ՀՀ քաղաքացու իդենտիֆիկացման թիվ 1 փաստաթուղթը վստահվել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում՝ պայմանագրի անվանումն էլ եղել է «պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր»։ Ամենից ուշագրավն այն է, որ մատակարարված «ապրանքը», պարզվում է, «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։

Գետնին ընկած, տրորված դրոշի համար մաքսայինի շարքային աշխատակցին հեռացնող վարչապետը, թերեւս, տեղյակ չէ, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում պատմական Հայաստանի թագավորություններից 4-ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։ Առհասարակ, զինանշանը՝ որպես պետական խորհրդանիշ, սահմանված է օրենքում, դրա պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։ Ռուսական ընկերության հետ կնքած պայմանագրի տեխնիկական բնութագրում եւս նշված է, որ անձնագրերը պետք է տպագրել՝ ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության եւ «ՀՀ քաղաքացու անձնագիրը հաստատելու մասին» Կառավարության թիվ 821 որոշման համաձայն եւ ՀՀ-ում ներկայումս տրամադրվող անձնագրերի նմուշին համապատասխան։

Դատելով պայմանագրի վերտառությունից, այն է՝ «ապրանքների մատակարարում»՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական ընկերությունը ընդամենը եղել է անձնագրերը վաճառող, եւ հայտնի էլ չէ, թե ՀՀ քաղաքացու անձնագիրը որտեղ է տպագրվել. արդյոք այդ ընկերությունը նման փաստաթուղթ արտադրելու միջազգային լիցենզիա ունեցե՞լ է, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։ Կարճ ասած, պետությունն իր օրենքով սահմանված զինանշանի չափանիշները չի պահում, չի հետեւում դրանց: Ու սա՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more