|
«Նախորդ անգամ խոսեցինք այն մասին, որ 2024-ի հունվարից պետք է քաղաքացիների համար հասանելի լինեն ID քարտերն ու բիոմետրիկ անձնագրերը: Ինչքան հասկանում եմ՝ խնդիրը հետևյալն է, որ այն չիպերը, որ նախկինում օգտագործվել են մեր ID-ների ու անձնագրերի համար, հիմա աշխարհում համարվում են հնացած, պետք է նորացնենք: Ինչքա՞ն ժամանակ հետո մեր քաղաքացիները կստանան անձնագիր ու ID քարտ»,- «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «ID-ների տրամադրման դադար չի եղել, խնդիրն այն է, որ համապատասխան էլեկտրոնային կրիչը, որն առկա է ID-ների վրա, ներկայումս, քանի որ համակարգը մաշված է ու նշված կրիչներն այլևս չեն արտադրվում, մենք չենք կարողանում տրամադրել ա՛յդ էլեկտրոնային կրիչով ID-ները, բայց ID-ները տրամադրվում են և ժամանակավոր լուծում է ընտրվել՝ մոբայլ ID-ի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ապահովումն իրականացնել, մինչև նոր համակարգի ներդրումը»,- ասաց Ղազարյանը: Թեմայի վերաբերյալ դիտարկում հնչեցրեց նաև ԱԺ նախագահը. «Շատ մեծ խնդիր է, էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը: Երբ անձնագրով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում, բացում, մի հատ նայում, հասկանում: Ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: 2024 թիվն է գալիս, իսկ մենք դեռ... առաջնային այս խնդրով պետք է զբաղվել»: |
Անձնագիրդ տալիս ես, ամաչում էլ ես ասես՝ պետական պաշտոնյա ես, 2024թ. ա գալիս, հին անձնագրերով ենք
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


