▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասը գանգուղեղային վնասվածք է պատճառել մեկ այլ անչափահասի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին  դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։

Մարտի 3-ին՝ ժամը 21:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 17-ամյա մի բնակիչ (ծնված 25.08.1997թ.)։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անչափահասին աչքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառվել օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով՝ 2015 թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ մի շարք այլ անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, մասնակիցների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Կասկածյալը քննչական բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  անչափահաս կասկածյալին ծնողի հսկողությանը հանձնելը:

Մարմնական վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more