ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:
Նա նշել է, որ ընդդիմության շանսերը բարձր է գնահատում:
«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:
Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա:
***
|
«Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր՝ ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն է՝ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: «Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում. խայտառակություն է, ես այսպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա՝ քրգործեր, տնային կալանքներ»,- հավելել է նա: *** |
|
Լրագրողի հարցին՝ եթե հանկարծ Փաշինյանը պարտվի, հեշտ կթողնի՞ իշխանությունն ու գնա, թե՞ տարբեր սցենարներ կլինեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե չգնա, շատ վատ է ավարտվելո |


