▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանը խոսել է երկրորդ անգամ ամուսնանալու թեմայի մասին

Անահիտ Սիմոնյանը ԱՄՆ-ում հյուրընկալվել է Մերի Մակարյանի հաղորդաշարին, որտեղ, ի պատասխան, Մերիի հարցի, նշել է, որ չի պատրաստվում կրկին ամուսնանալ։

«Ես հաստատ կարող եմ ասել չէ»,- նշել է Անահիտը։

Նշենք, որ ավելի վաղ՝ մեկ այլ հարցազրույցում, խոսելով Հայկոյի մահից հետո իր հասցեին հնչող մեղադրանքների մասին, Անահիտը նշել էր.

«Դժոխքի միջով եմ անցել, բայց երբևէ դա ցույց չեմ տվել ոչ սոցիալական կայքերում, ոչ էլ շրջապատում։ Զոհի կարգավիճակն իմը չէ։ Շատ ծանր օրեր եմ ունեցել, բայց նույնիսկ երեխաս դա չի տեսել։ Կարծում եմ՝ դա էր նման արձագանքների պատճառը։ Շատերին թվում էր՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք շարունակում ենք ապրել, բայց իրականում ես շատ դժվար էի ապրում։ Չես կարող հանգիստ ապրել, երբ երեխադ գիշերն արթնանում է ու բարձր ձայնով լացում։ Հանգստանում էր միայն այն ժամանակ, երբ մոտենում էինք պատուհանին ու զրուցում երկնքի և հայրիկի հետ։ Ծնողի համար ամենաբարդն այն է, երբ տեսնում ես՝ երեխադ տանջվում է, բայց ոչինչ չես կարող անել։

Ժամանակը ցույց տվեց, որ կոտրվող տեսակ չեմ։ Ունեմ տղա, ով նայում է աչքերիս և այնտեց պետք է տեսնի ապագա, վստահություն ու երջանիկ մայր։ Եթե երեխաս տեսավ կոտրված մարդ, նրա աշխարհը կփլուզվի»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more