|
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ապրիլի 18-ից մեկնարկող փողոցային պայքարին՝ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Ամեն շրջանից, գյուղից, Երևանի ամեն բակից պետք են 10 հոգի կարգազանցներ, տղաներ, աղջիկներ, ինչու չէ՝ նաև մեծիկներ, որոնք համաձայն են դառնալ կարգազանց: Ամսի 18-ին մեկ մարդու նման հավաքվել մետրո Երիտասարդականի հարևանությամբ ու սպասել իմ ուղիղ եթերին: Շատերը կասեն՝ Ղուկասյանը ՀՀ-ում չէ, մենք ի՞նչ անենք: Պատասխանեմ՝ ես ՀՀ-ում չեմ, բայց ձեր կողքին եմ: Իմ՝ էդտեղ չգտնվելը թույլ է տալիս կառավարել մի գործողություն, որը ցանկացած անձ չի կարող կատարել՝ գտնվելով երկրում: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մեր քաղաքացիները մաքսիմում կենթարկվեն վարչական պատասխանատվության, որի տույժերը մենք կվճարենք: Միջոցառումը տևելու է կարճ, սա առաջին քայլն է լինելու՝ հասկանալու, կարողանո՞ւմ ենք եղանակ փոխել, թե՞ ոչ... Ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ցույցերի: Մենք գնում ենք խաղաղ ցույցերով իշխանափոխության՝ մոտիկ չթողնելով ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»,- ասել է Ղուկասյանը: |
«Ամսի 18-ին մեկ մարդու պես հավաքվել Երիտասարդական մետրոյի մոտ և սպասել իմ ուղերձին». Վարդան Ղուկասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


