▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուլսարում շինաշխատանքի արդյունքում խմելու ջուրն այս տեսքն ունի»․ Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․ «Յուրա Արսենյանից ահազանգ եմ ստացել, որ Ամուլսարում շինարարական աշխատանքի արդյունքում իրենց խմելու ջուրն այս տեսքն ունի:
Լրատվամիջոցներին խնդրում եմ բացահայտել՝ ի՞նչ է կատարվել տարածքում»։

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ գրում է. «Դե ինչ, ցավոք, Ամուլսարի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագրի «բարիքները» հասան նաև Կեչուտի ֆերմերներին։
Դրանք հասնելու են նաև հյուրանոցներին, առողջարաններին և հանքային ջրերի գործարաններին։
Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր «վերակենդանացրած» այս աղետաբեր ծրագիրը կոչնչացնի Ջերմուկի տնտեսական բոլոր ճյուղերը՝ անխտիր։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՉԸՆԿԱՎ,
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆՔ ԼՈՒՌ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more