▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամոթալի սուտ է»․ Կարեն Անդրեասյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հերքում եմ: Ամոթալի սուտ է: Նույնիսկ դեղին մամուլին սազական չեն նման ստերը:
Ես ընդհանրապես չեմ անդրադառնում իմ մասին հրապարակվող բազմաթիվ կեղծիքներին, բայց սա այլ դեպք է, քանի որ վերաբերում է բոլորիս համար շատ ցավոտ արցախցիների խնդիրներին:
Այս հոդվածում իմ մասով ճիշտն այն էր միայն, որ իսկապես ընդունել եմ իմ արցախցի գործընկերներին: Շատ անկեղծ ներկայացրել եմ մեր հնարավորությունները: Թոշակների և սոցիալական այլ բարձրացված խնդիրների մասով ասել եմ, որ այլ պաշտոնյաներից է կախված հարցը: Խոստացել եմ խնդիրներն ու լուծումները փոխանցել այդ պաշտոնյաներին և այդպես էլ արել եմ: Մեր համակարգում աշխատանքի տեղավորման խնդիրներով սկսել ենք զբաղվել, սակայն ծագել են իրավական խնդիրներ, որոնց մասին գրված է հենց նույն այս ստերով լի հոդվածում:
Խնդրում եմ, գոնե մի շահարկեք այն թեմաները, որոնք վեր են ցանկացած անբարո մանիպուլյացիաներից»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more