▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը կոչ է անում հրադադարի ռեժիմին հետևելուն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկել

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ, ինչի հետևանքով  հուլիսի 31-ին զգալի կորուստներ են գրանցվել և կոչ է անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը:  Այս մասին նշված է  ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆի հայտարարության մեջ:

«Մենք բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին ցավակցություն ենք հայտնում ու կոչ ենք անում կողմերին լարվածությունը թուլացնելուն և հրադադարի ռեժիմին հետևելուն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկել: խնդիրը  ռազմական լուծում չի կարող ունենալ: Պատասխան գործողություններն ու հետագա բռնությունները կբարդացնեն խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more