▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հայտնի դերասանուհու մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել

Ամերիկյան հայտնի դերասանուհու` Շենոն Դոերտիի մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել: Դերասանուհու հիվանդության մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս, երբ Շենոնը դատական հայց ներկայացրեց «Tanner Mainstain Glynn & Johnson» ընկերության դեմ` մեղադրելով նրանց իր բժշկական ապահովագրությունը ոչ ճիշտ ժամանակում ձևակերպելու մեջ: Նրա խոսքով` հենց դա է եղել պատճառը, որ նա հետաձգել է իր բժշկական հետազոտությունը, ինչի հետևանքով բժիշկները նրա քաղցկեղը չեն հայտնաբերել վաղ փուլում: Այժմ դերասանուհուն սպասվում են քիմիոթերապիայի կուրսեր:

Հիշեցնենք, որ Շենոն Դոերտին հայտնի դարձավ դեռևս 1990-ականներին`նկարահանվելով «Բևերլի Հիլզ, 90210 սերիալում»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more