|
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն և 50 միլիոն եվրո: Այն հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)` հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին:
Նախաձեռնությունը նաև կնպաստի Հայաստանի անցմանը կանաչ տնտեսության՝ ուղղելով միջոցների առնվազն 40%-ը վերականգնվող էներգիայի և ռեսուրսների արդյունավետության ծրագրերին: «Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ կարևոր ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը հնարավորություն կտա բավարարել հայկական ընկերությունների ֆինանսավորման կարիքները և ընդլայնել մեր կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերը»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին հավելել է, որ Ամերիաբանկի հետ համագործակցության ավելի քան 15 տարվա ընթացքում աշխատել են մի շարք վարկային գծերի շուրջ: «Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանությանը և արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը»: Ախալկացին նշել է, որ գործարքը նշանակալի ձեռքբերում է նաև իր չափի տեսանկյունից՝ 150 միլիոն եվրո, որը կտրամադրվի երկու փուլով: Գործարքում առանձնահատուկ նշանակություն ունի կանաչ ֆինանսավորման 60 միլիոն եվրոյի սահմանաչափը, որը կուղղվի կանաչ ներդրումների իրականացմանը. «Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև շրջաններում գործող հայկական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու անկախ և ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները»:
Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանն էլ նշել է. «Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»: |
Ամերիաբանկը ՎԶԵԲ-ից ներգրավել է 150 միլիոն եվրո ֆինանսավորում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more





