Երեկ Գագիկ Ծառուկյանը թիմով, իր սանիկ` Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ մասնակցել է թաղամասում կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքին: Տրամադրությունը եղել է բավականին բարձր: Ըստ «Հրապարակի» աղբյուրների` ամենայն հավանականությամբ, նա այսօր հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ` չառաջադրվելու մասին: Թերթի զրուցակիցները չեն բացառել, որ «կւսնյաչնիում» որևէ հավաք չի լինի. «Ում պետք է, նա տեղյակ պահել է»: Իսկ խոսակցությունները, որ իրենց մոտ ըմբոստություն է հասունանում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից, որ ոմանք կարող են մանդատները վայր դնել, չեն համապատասխանում իրականությանը. «Անհնար է, որ որևէ մեկը համարձակվի նման ուլտիմատում ներկայացնել նրան, նա որոշներիս հետ խոսել-տեղեկացրել է իր որոշման մասին, մնացածը պատերի տակի զրույցներ են»:
Ամենայն հավանականությամբ Ծառուկյանն այսօր կհայտարարի չառաջադրվելու մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


