▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը 25-րդն է, Ադրբեջանը՝ 31-րդը

 Numbeo-ի պատվերով հրապարակվել է Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության և ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ և վտանգավոր։ Այս մասին հայտնում է Numbeo-ի պաշտոնական կայքը։ Աշխարհի 117 երկրների շարքում իր անվտանգ լինելով Հայաստանը 25-րդ տեղում է։  

Հրապարակված զեկույցում Հայաստանը գտնվում է 25-րդ հորիզոնականում: Մեր երկրում քրեածին իրավիճակը գնահատվում է 31,11 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 68,89 տոկոս։ Հայաստանին իրենց ցուցանիշով շատ մոտ են Իսրայելը, Կիպրոսը, Նիդերլանդները, Լեհաստանն ու Իսպանիան։

Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է (6-րդ հորիզոնական), որտեղ անվտանգության ինդեքսը կազմում է 77,84 տոկոս։ Իսկ Ադրբեջանը գտնվում է 31-րդ հորիզոնականում, որտեղ անվտանգության ինդեքսը 67,61 տոկոս է։

Ռուսաստանը այս առումով ավելի անմխիթար վիճակում է (68-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 47,31 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 52,69 տոկոս։

Հետխորհրդային երկրներից ամենավտանգավորը համարվում է Ուկրաինան, որը հանգրվանել է 74-րդ հորիզոնականում։

Մեր հարեւան Թուրքիան ևս մեզնից ավելի վատ վիճակում է (47-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 39,43 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 60,57 տոկոս։ Իրանն ավելի վատ վիճակում է (82-րդ տեղ), որտեղ քրեածին իրավիճակը գնահատվում է 52,37 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 47, 63 տոկոս։

Ըստ վերոնշյալ ցանկի՝ աշխարհի ամենաապահով երկիրը Հարավային Կորեան է, որտեղ հանցագործության ինդեքսը գնահատվում է 14,31 տոկոս, իսկ անվտանգությանը՝ 85,69 տոկոս։ Հարավային Կորեային հաջորդում են Սինգապուրը, Ճապոնիան, Հոնկոնգն ու Թայվանը։ Վրաստանը 6-րդ տեղում է հայտնվել։

Հրապարակված տվյալների համաձայն՝ աշխարհի ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Վենեսուելան, որտեղ հանցավորության ինդեքսը 84,44 տոկոս է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 15,56 տոկոս։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more