|
Համացանցի օգտատերերը հիշեցնում են հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատության»-ը: ՀՀ ապագա վարչապետը դժգոհում է արագաչափերից, տեսախցիկների արձանագրած տուգանքներից: «Ամեն շաբաթ ես տուգանք եմ ստանում: Ուզում եմ հասկանալ, էն գործողությունը, որի համար ես տուգանք եմ ստացել, ինչո՞վ ա վտանգում հասարակության անվտանգությունը: Ու հասկանում եմ, որ ոչ մի բանով: Ընդամենը դա ֆիսկալ մեխանիզմ է: 2,5 միլիոն հասուն բնակչություն ունեցող երկրում տարեկան միլիոնուկես տուգանք լինի միայն երթևեկության կանոնները խախտելու համա՞ր: ՀՀ-ում Հայաստանի քաղաքացին ապրում ա միայն մի բանի համար` տուգանվելու, տոկոսի տակ ընգնելու»,- ասում է նա: Վերջում Փաշինյանն ասում է, թե ժողովորդի մի հատվածի մոտ կասկած կա, թե «էս մարդն իրենց որտեղ ա ուզում քցի»: «Հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, ես ձեզ ոչ մի տեղ չեմ քցելու»,- հավաստիացնում է նա: |
«Ամեն շաբաթ տուգանք եմ ստանում. ՀՀ քաղաքացին ապրում ա տուգանվելու համար». համացանցը հիշեցնում է հեղափոխական Փաշինյանի հարցազրույցը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


