«Շատ դժվար էր Մոսկվայի դպրոցում երեխաների հետ լեզու գտնել: Երբ 4-րդ դասարանում գնացի Մոսկվա, միանգամից հասկացա, որ ես նրանց թիմից չեմ, շատ դժվար էր: Ամեն օր լաց էի լինում, ասում՝ ես Երևան եմ ուզում, տուն եմ ուզում, այստեղ չեմ կարողանա:
Ինձ ծեծում էին և՛ աղջիկները, և՛ տղաները, այնպես չէ, որ ես սուրբ էի, ես էլ էի նրանց պատասխանում: Սկսբում տանը չէի ասում, ու երբեմն վախենում էի դպրոց գնալ:
Ավելի հասուն տարիքում, երբ Ռուսաստանում լսում էի, որ հայերի մասին ինչ-որ վատ բան էին ասում, թքած ունեի ու ես ինչ-որ պետք է ասում էի: Ինձ համար նույնն էր, որ վատ բան ասեն իմ ծնողների ու Հայաստանի մասին»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է ռադիոհաղորդավար, երգչուհի Մաշա Մատվեևան:
Դիտեք նաև՝


