|
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին երեկոյան Երևանում գտնվող ռեստորաններից մեկում տեղի կունենա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա բանկետը:
«ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ: Որոշ պետական կառույցներ վերականգնել են ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչև տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել»: Մանրամասները` թերթի համարում: |
Ամանորյա քեֆի են պատրաստվում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



