▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևները քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում

Այսօր Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում:

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի նախագահի պաշտոնական կայքին, գրում են, որ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում:

Թարմացված․ Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների 93,9%-ով հաղթում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Oracle Advisory Group ընկերության exit poll-ի տվյալներին։

Ըստ exit-poll-ի արդյունքների՝ Իլհամ Ալիևը ստացել է ձայների 93,9%-ը, Զահիդ Օրուջը՝ 1,8%, Ֆայիլ Մուստաֆան՝ 1,5%, Քուդրաթ Հասանգուլիևը՝ 1,2%, Ռազի Նուրուլլաևը՝ 0,9%, Էլշադ Մուսաևը՝ 0,4%, Ֆուադ Ալիևը՝ 0,3%

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more