ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։
Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։
Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։
Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (հիմա՝ պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։
Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սոուսով:
Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար»։
«Ալիևի նպատակն է շանտաժների միջոցով նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ»․ Գառնիկ Դանիելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


