|
«Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի պնդումները, թե ՀՀ-ն պետք է փոխի սահմանադրությունն ու դիմի ԵԱՀԿ ՄԽ լուծարման համար, որպես նախապայման չի դիտարկում «Այդ հնչեցված մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում, և կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը»։ Անդրադառնալով նոր սահմանադրությանը՝ նախարարն ասաց, որ աշխատում են սահմանադրության նոր տեքստի վրա, բայց այս պահին մանրամասներ ասել չի կարող։ «Բայց կարևոր է մի շեշտադրում՝ տեքստը չի լինելու գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է»,- ասաց Գալյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները պարզ առաջադրանք չեն, և որ նոր սահմանադրության տեքստի համար կպահանջվի մոտ 8-10 ամիս։ |
«Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայման չեն դիտարկվում»․ Սրբուհի Գալյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


