|
«Թշնամական երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ Էրդողանն ու Ալիևը ստում են՝ ցույց տալով, որ իբրև թե 100 միլիոնանոց տանդեմը վախենում է Հայաստանից, ռևանշիստներից։ Անդրադառնալով անկլավների վերադարձի մասին քարոզչությանը՝ Աղազարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սահմանազատման արդյունքում մենք վերադարձնելու ենք Արծվաշենը, սա պարզ հայերենով եթե թարգմանենք, նշանակում է, որ ճշգրտման և սահմանազատման արդյունքում վերադարձնելու ենք Տիգրանաշենը, անկլավները տալու ենք Ադրբեջանին, իսկ Արծվաշենում ոչ մեկը չի գնալու ապրի։ Խորքում ինչ կա․ եթե գնում ես Ադրբեջանի հետ խաղաղության, Տիգրանաշենն Ադրբեջանին ինչո՞ւ է պետք․ խաղաղության ձգտող հարևանը չէր ուզի Տիգրանաշենը․․․ Մենք պիտի հասկանանք, որ Ալիևը ձգտում է ՀՀ պետականության վերացմանը»։ Աղազարյանի խոսքով՝ Ալիևն անհանգստություն ունի, վախենում է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Փաշինյանը չվերընտրվի 2026-ին, և իր համար դժվարություններ կառաջանան, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին։ Դիտեք նաև՝ |
«Ալիևը վախենում է, որ Փաշինյանը չի վերընտրվի 2026-ին, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին»․ Հովիկ Աղազարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


