Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը քիչ առաջ իր ելույթում փաստացի և պաշտոնապես հրաժարվեց «խաղաղության պայմանագիր» կոչեցյալի նույնիսկ ֆիկցիայից` հայտարարելով. «Մեզ խաղաղության պայմանագիր պետք չէ: Հայաստանը ֆաշիստական պետություն է, և այդ ֆաշիզմը պետք է ջախջախվի: Դա կանեն կա՛մ ՀՀ իշխանությունները, կա՛մ մենք` Ադրբեջանը»:
Վստահ եմ, որ Ալիևի պասով` պարագլուխը շատ շուտով Հայաստանի «դենացիֆիկացիայի» նոր փուլի մեկնարկն է տալու: Դա համեմատելի կլինի 19-րդ դարավերջի Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի հետ, երբ սուլթան Համիդն արգելել էր անգամ «Արմենիա» բառի կիրառությունը: Ազգությամբ հայերս մի վերջին, ծանր ու ճարահատ կռիվ պիտի տանք»։
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։ |
Դիտեք նաև՝