▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հայտարարել է, որ Վենսը բարձրացրել է Բաքվում հայ գերիների հարցը

Ալիևը հայտարարել է, որ Վենսը բարձրացրել է Բաքվում հայ գերիների հարցը։

«...Նա (ԱՄՆ փոխնախագահը - խմբ.) բարձրացրել է այս հարցը, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և այդքանով՝ վերջ», - ասել է Ադրբեջանի նախագահը France 24-ին տված հարցազրույցում։

Ալիևը հստակեցրել է, որ մտադրված չէ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, որոնք «դատապարտվել» են ցմահ և երկարատև ազատազրկման։ Նա նրանց մեղադրել է «պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ», ինչը իբր հաստատվել է «վկաների ցուցմունքներով»։

***

Ալիևը Մյունխենում հարցազրույց է տվել France 24-ին։ Հարցին՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, արդյո՞ք շուտով կլինի լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիակատար կարգավորում, Ադրբեջանի նախագահն ասել է․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, մտել ենք խաղաղության շրջան։ Անցել է ավելի քան վեց ամիս, սահմանին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, կան առևտրային հարաբերություններ։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել: Որոշակի ընթացակարգեր պետք է կատարվեն՝ մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։

Ավելի վաղ Ալիևը ելույթ էր ունեցել համաժողովի ժամանակ ու ասել, որ «Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more