▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանը վստահեցրել է Փաշինյանին, որ հիմա Արուսյա Կավկազի հետ է «քիփ», իսկ քավորը՝ անցյալում է

Պոլիտիկ.am-ը գրում է․ «Հայազգի մեծանուն բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը իսկական փորձանք է դարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-օլիգարխ Սամվել Ալեքսանյանի գլխին։ Բանն այն է, որ «լավ ժամանակներում» Ալեքսանյանի խնդրանքով Կարապետյանը դարձել է իր երեխաների քավորը, իսկ հիմա, երբ դժվար ժամանակներ են, երբեմնի այդ երանելի կապը դարձել է պատուհաս։

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, բավական խիստ կերպով հրահանգել է հետևել Կարապետյանների շարժին և նրանց աջակցող ցանկացած մեկին ֆիքսել ու պահել ուշադրության կենտրոնում։ Քանի որ Ալեքսանյանի մասին դեռ ինչ-որ չափով դրական կարծիք կար, կարծել էին՝ գուցե նա կարող է որևէ ձևով օգտակար լինել Կարապետյաններին։

Փաշինյանի այս մտահոգությունները հասել են Ալեքսանյանի ականջին, և վերջինս շտապել է հանդարտեցնել երկրի ղեկավարին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ալեքսանյանը միջնորդի միջոցով վստահեցրել է, որ քավոր-սանիկական կապը իրեն որևէ կերպ չի պարտավորեցնում, և ինքը որևէ հարցում Կարապետյանների կողքին չէ։ Նա նաև փոխանցել է, որ հիմա արդեն «քիփ» է Արուսյա Կավկազի հետ, իսկ նախկին կապերն այլևս իր համար այդքան ազդեցիկ կամ նշանակալից չեն»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more