▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով Քյարամյանը ՔՊ-ում թշնամիներ ձեռք բերեց

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Անկախ Ալեն Սիմոնյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ՔՊ-ում վրդովված են այն անմարդկային մոտեցումից, որ դրսեւորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ: Եվ քանի որ չեն համարձակվում մեղադրել գլխավոր մեղավորին` Նիկոլ Փաշինյանին, նախշում են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Ընդ որում` առանց բացառության:

Մեզ պատմեցին, որ Քյարամյանին աշխարհի հայհոյանքներն են ուղղել, քանի որ նույնիսկ ՔՊ-ականների տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարելի է նախնական կալանք պահանջել մանկահասակ, առավել եւս՝ մայրական կաթ ուտող երեխաների մոր համար, հատկապես որ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ էլ տեռորիստ։ Մեր աղբյուրները չբացառեցին, որ առաջիկայում հնարավոր է Քյարամյանին կանչեն ԱԺ` բացատրություններ տալու։ Ամեն դեպքում, այս գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more