|
«ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ զեկույց կազմողներին ես զգուշացրի, որ չի կարելի զեկույցում գրել, որ լարվածություն կա պետության առաջնորդի և եկեղեցու միջև»,- Ստրասբուրգից հրապարակած իր տեսաուղերձում նշեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: «Ի՞նչ է նշանակում միջև` «between»: Սա նշանակում է, որ նրանք հավասարազոր են, մինչդեռ Ալեն Սիմոնյանը կամ որևէ այլ ՔՊ-ական Խոր Վիրապի զնդանում փակված չէ: Եկեղեցին չունի նման լիազորություն: Մինչդեռ իշխանություններն ունեն նման լիազորություն և սրբազաններն ու մյուս հոգևորականները ԿԳԲ-ի բանտում են: Այսինքն, բացատրեցի, որ հավասարության նշան դնելը սխալ է, իրականում տեղի է ունենում հետևյալը` երկրի իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ՀԱԵ-ն նշանակել է իր թշնամին, հետո` պետության թշնամի և պետության ամբողջ ռեսուրսն ուղղել այդ ինստիտուտի դեմ: Այսպես գործում է ցանկացած դիկտատոր: Այդ զեկույցը չպետք է նման ձևով լույս տեսներ»,- ասաց Մարուքյանը: |
«Ալեն Սիմոնյանը Խոր Վիրապի զնդանում փակված չէ, մինչդեռ սրբազանները ԿԳԲ-ի բանտում են». Էդմոն Մարուքյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


