▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ականատես ենք լինում Հայաստանին միակողմանի աջակցության փաստերի»․ Բայրամով

Մենք ականատես ենք լինում Հայաստանին միակողմանի աջակցության փաստերի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ նման քայլն անընդունելի է այն երկրների կողմից, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում իրենց միջնորդ են անվանում։

***

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել. «Հայաստանի Սահմանադրության մեջ և իրավական փաստաթղթերում հավակնություններ կան ադրբեջանական հողերի նկատմամբ, դա պետք է լուծվի»,- ասել է Բայրամովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more