|
Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը: АПА-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի քարտեզագետների միավորման նախագահ Մուգաբիլ Բայրամովը: Նրա խոսքով՝ քարտեզը պատրաստ է 40%-ով: «Այս քարտեզների շնորհիվ հնարավոր կլինի իմանալ, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Քարտեզը կընդգրկի Հայաստանի ողջ տարածքը, այլ ոչ թե միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեղակայման վայրերը: Ընդ որում, քարտեզի վրա կտեղադրվի նաև բնապահպանական տեղեկատվություն, օրինակ, թե որ գետերն են աղտոտված, ինչ նյութերով են աղտոտված և որտեղ են թափվում այդ թափոնները: Քարտեզի շնորհանդեսը նախատեսված է չորս ամսից։ Քարտեզը լինելու է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն և կազմվելու է ադրբեջանական տեղանուններով»,- ասել է նա: |
Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


