▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 % իջեցրել է բենզինի գինը. Փաշինյան

Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %  իջեցրել է բենզինի գինը. Նիկոլ Փաշինյան

Նրա խոսքով՝ «պրեմիում» տեսակի բենզինը նախկինում 510 դրամ էր, իսկ այժմ՝ 430 դրամ։ 

Նշենք, որ հայկական շուկայում հիմա «պրեմիում» տեսակի բենզինն իրականում միջինում արժե 460-480 դրամ, թեպետ առանձին ընկերություններ Ադրբեջանից բերված բենզինը վաճառում են 440 դրամով։

«Նաև «ռեգուլյար» բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Այսինքն, եթե դեկտեմբերի 11-ին «ռեգուլյար» բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է»,– ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ բենզինի շուկայում գնային փոփոխությունները խաղաղության օրակարգի արդյունք են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more