▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈւ–ն հրաձգային զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում այս պահին նորմալ է։ Չինարիի ուղղությամբ ոչ մի լարվածություն չկա, թշնամին ընդամենը մի քանի կրակոց է արձակել և լռել։
Մնացած ամեն պատմած հեքիաթ է։ Լուրջ մի վերաբերվեք։
Մեր զորքն առաջնագծում զգոն կանգնած է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more