▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել. Ռոբերտ Ամստերդամ

Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի. Ռոբերտ Ամստերդամ 

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը, այսօր ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ 

«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- ասաց Ամստերդամը։

***

Սամվել Կարապետյանին ներկայացված նոր մեղադրանքը՝ «փողերի լվացման» վերաբերյալ, որևէ հիմք չունի, ասուլիսին ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ 

«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը, Գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում»,- ասաց Ամստերդամը։

Հավելեց՝ Կարապետյանին ներկայացված «իշխանությունը տապալելու» մեղադրանքը կառուցված է Դիսնեյլենդում։ «Աֆրիկյան ամենահետամնաց երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»,- ասաց Ամստերդամը։ 

***

«Երևակայության մեջ չի տեղավորվում, որ Հայաստանը զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով: Մենք Եվրոմիությանն ենք դիմելու՝ պահանջով, որ Հայաստանին դատապարտեն քաղբանտարկյալներ պահելու համար»,- ասուլիսի ժամանակ ասել է միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը:

Նա ընդգծել է, որ խախտվել են ՄԻԵԴ մի շարք հոդվածներ:

***

«Ինչո՞ւ փոխվեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամին:

«Շատ պարզ պատճառով, որովհետև ոչ ոք չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում: Դրա համար էլ բռնապետ իշխանությունները շատ հաճախ դիմում են նման մեղադրանքի»: Փաստաբանը նշեց, որ նույնիսկ Սամվել Կարապետյանի նոր մեղադրականը ամբողջությամբ չտեսնելով հանդերձ, կարող է հավաստիացնել, որ այն զուրկ է որևէ հիմնավորումից, թեկուզ հենց միայն մեղադրանքի ներկայացման ամսաթվից: «Այդ մարդը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, բայց հենց վարչապետի քիմքին չեկավ, դառնում է փող լվացող: Պարզապես ուզում են ազատվել նրանից: Պարոն Փաշինյանը շատ վախեցած է, որ նման մեղադրական է ներկայացրել»,- հավելել է նա:

***

«Ինչպե՞ս եք պատրաստվում իրավական ճանապարհով պայքարել կամ ազդել այս իշխանությունների վրա»,- ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել միջազգային փաստաբան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամին: «Այս գործի դեմ պայքարելու ենք նաև քաղաքականապես: Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև այդ մարդուն ազատ չարձակեն. Փաշինյանին ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք, չենք դադարելու»,- պատասխանել է փաստաբանը և ընդգծել՝ «քանի դեռ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, ամեն օր դրա մասին բարձրաձայնելու ենք»: «Մենք առաջնորդվելու ենք բացառապես իրավական միջոցներով՝ իրազեկելով մարդկանց այն բռնապետի մասին, որը պարոն Փաշինյանի և իր տիկնոջ ներսում է բնակվում»,- հավելել է նա:

***

Կաթողիկոսի պաշտոնը վերահսկելու Փաշինյանի գաղափարը խախտում է հենց եվրոպական իրավունքը. Այդքան բան չհասկանալ Հայ Եկեղեցուց, արդեն վախենալու է։

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more