▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է․ կյանքի է կոչելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»․ Մովսես Հակոբյան

Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։

 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատասխանելով այս հարցին, ասել է.

«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է։ Կարդացեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն Ադրբեջանը կյանքի է կոչելու»։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն: Ըստ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:

Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին որևէ բան չի կարող հետ պահել, անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։

«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու»,- շեշտել է Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞ր երկիրը կարող է աջակցել Հայաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու և ՀՀ-ում ռուս սահմանապահների դուրսբերման մասին, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ չգիտի, թե ով կաջակցի Հայաստանին, այդ հարցի պատասխանը չունի։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more