|
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց դեպի խաղաղ բանակցություններ, և կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտեցել են»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իր հերթին Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի, հավատում է, որ համաձայնագիրը կստորագրվի: *** |
|
«Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այն ստորագրելու մեր պայմանները Հայաստանին հայտնի են և նոր չեն, սակայն Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի Անկախության ակտին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է... Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի երկու պայմանները»,- հավելել է նա: |
«Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել». Ալիև
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


