|
«Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք։ Խոսքը հեռավոր ապագայի մասին չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ժնևում Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպմանը։ «Կա ընկալում, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու և խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով․ «Հանդիպման ժամանակ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, որ ասում են՝ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չի, ասաց՝ մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը ևս ցանկանում է հարցը մեկընդմիշտ փակել, թեպետ նրանց համար էլ հեշտ չէ, քանի որ տարիներ շարունակ մենք էլ իրենց համար ենք եղել «դուշման», «օկուպանտ»։ «Իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ չփորձի էլի նախկին սովետական երկու երկրներին կռվացնել»,- ասաց Սիմոնյանը՝ ըստ էության արդարացնելով Ադրբեջանից հնչող պահանջները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Դիտեք նաև՝ Մարտուն Գրիգորյանին պետք է հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավեն. Ալեն Սիմոնյան
|
«Ադրբեջանը ցանկանում է, որ 10-20 տարի հետո ինչ-որ 3-րդ ուժ նորից չկռվացնի»․ Ալեն Սիմոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


