▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիների ախորժակն օրեցօր բացվում է

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ադրբեջանում որոշել են հիմնովին զբաղվել Հայաստանի հանքերով և ամեն ինչ անել, որ մեր հանքարդյունաբերությանը վնասեն:

Ադրբեջանում հիմա էլ մշակում են Հայաստանի լեռնահանքային հանքավայրերի քարտեզը: Այն ցույց է տալու, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Քարտեզագիրների հանրային միավորումը։ Քարտեզում Հայաստանի ողջ տարածքն է, եւ ոչ թե միայն այն հանքավայրերն ու արդյունաբերական կենտրոնները, որոնք Ադրբեջանի հետ սահմանակից են: Այնտեղ նաեւ բնապահպանական կեղծ տեղեկատվություն է զետեղվելու, թե որ գետն ինչով է աղտոտվում եւ ուր են դրանք հոսում։ Քարտեզը, ըստ ադրբեջանցիների, պատրաստ կլինի չորս ամսից։ Այն լինելու է ըստ ադրբեջանական տեղանուններով եւ ներկայացվելու է անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն լեզուներով։ Թե ինչու են այս անգամ էլ Բաքվում որոշել զբաղվել Հայաստանի լեռնահանքային հանքավայրերով, դժվար չէ կռահել` բնապահպանական հորինված խնդիրների անվան տակ Ադրբեջանը, որը Կասպից ծովն ամբողջությամբ ապականել է, որոշել է Հարավային Կովկասի բնապահպանական վիճակի մասին «ահազանգել» աշխարհին: Վերջերս էլ ադրբեջանցիները, որոնց լկտիությունը չափ ու սահման այլեւս չի ճանաչում, բնապահպականական հայցերով դիմել էին միջազգային դատարան, նպատակ ունենալով նաեւ այդ կերպ մինչեւ վերջ Հայաստանը «խեղդել»: Նրանք Ղարաբաղի «օկուպացիայի» ընթացքում բնության աղտոտման համար կոմպենսացիա են ուզում ստանալ և պահանջում են դադարեցնել տարածաշրջանի աղտոտման գործընթացները՝ իմա՝ փակել հայաստանյան հանքերը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more