▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել հետևյալ կոորդինատներում տեղակայված ադրբեջանական դիրքից՝

40 °05'31.68" N

45 ° 52'51.44" E»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more