Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Փաստաբան Արսեն Բաբայանը՝ Արշակ Սրբազանի մեղադրանքի մասին
|
Քննչական կոմիտեից ձերբակալված Արշակ սրբազանի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Կալանավորված Միքայել և Բագրատ Սրբազաններին նույնպես նա է կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին,-հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ |
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել․․․ Ավարտվեց Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,-հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
***
Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին
Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով․ ՔԿ
***
Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի
Փաստաբան Արսեն Բաբայան
***
Հայաստան՝ բանտ բաց երկնքի տակ
Նիկոլի ավտորիտար վա-բանկը շարունակվում է։
Խղճի ազատության պատճառով անազատության մեջ հայտնված Արշակ Սրբազանին իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում։
ՀՀԿ Փոխնախագահ
Արմեն Աշոտյան
***
ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին.Ինչպես նշել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։
***
Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են... Գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Դիտեք նաև՝
***


