|
«Թեպետ Սահմանադրական դատարանի որոշումները քննելի չեն, բայց այս օրենքի մեջ պետք է հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ԱԺ-ում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը։ Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ «մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝ 1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան). 2) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան)»: Նախագծում նշված է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի վերոնշյալ հոդվածի կետերը ճանաչվել են հակասահմանադրական։ |
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք». ՔՊ-ական
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


