▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 երիտասարդներ ծեծել են 19-ամյա տղային

Դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 04։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Հայրապետ Հ-ն, 18-ամյա Դավիթ Դ-ն, 16-ամյա Գ․ Հ-ն, 17-ամյա Յ․ Հ-ն, 18-ամյա Տիգրան Գ-ն և 16-ամյա Ս․ Բ-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ-ի հետ։ Վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more