Հունվարի 30-ին ,ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։
Ինքը համաձայնվել է և նստել է նրանց ավտոմեքենան, սակայն «Մոցարտ»-ի փոխարեն իրեն տարել են Ջրվեժ գյուղ, դաշտամիջյան հատվածում կայանել են ավտոմեքենան, ու նրանցից մեկը իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ մյուս տղամարդը ավտոմեքենայի մեջ իր վրա ատրճանակ է ուղղել և սպառնալիքի տակ վերցրել իր մոտ եղած 48 հազար դրամը, այնուհետև իրեն իջեցրել են ավտոմեքենայից, թողել դաշտամիջյան հատվածում ու մեքենայով հեռացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։ Մեկին հայտնաբերել են ու տարել Կոտայքի բաժին, մյուսին որոնում են։
43-ամյա կնոջը խոստացել են կրքոտ գիշեր՝ Մոցարտի հնչյունների ներքո, փոխարենը դաշտում բռնաբարել են
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


