ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Թաթուլ Թադևոսյանը նոյեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168.5 կմ-ին` ձորի մեջ կողաշրջված վիճակում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվել է Թ. Թադևոսյանի դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
4 օր անհետ կորած համարվող 24-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ձորում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


